18:45:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ձյուն, բուք և մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

    09:53 28 Մարտ 2022

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

    Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են:

    Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

    Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Որասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։

    Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

    Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է ձյուն:

    Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

    Լարսի մասին

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս