03:11:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին. Զելենսկի

    23:14 21 Հունվար 2025

    Եվրոպական երկրները պետք է ձևավորեն անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն, այլ ոչ թե խաղան մարդկային հույզերի վրա՝ պնդելով, որ պաշտպանական ծախսերը պետք է կատարվեն բժշկության կամ կենսաթոշակների հաշվին: Այս մասին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

    Նրա խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե արդյոք Եվրոպան կմասնակցի՞ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո բանակցություններին: Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկիի, արդեն նկատելի է Չինաստանի ազդեցությունը Ռուսաստանի վրա:

    Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական երկրներին՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։

    «Բայց արդյոք նախագահ Թրամփը կլսի՞ Եվրոպային, արդյոք նա բանակցություններ կվարի՞ Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ առանց Եվրոպայի։ Եվրոպան պետք է սովորի ամբողջությամբ հոգ տանել իր մասին, որպեսզի աշխարհը չկարողանա իրեն թույլ տալ անտեսել նրան»,-ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս