06:49:29 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բաքվին մտահոգել է Հայոց թեմի նամակը

    22:16 26 Մարտ 2025

    Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ում աջակցել են ութ այլ եկեղեցական առաջնորդներ, նամակ է հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Սեր Քիր Սթարմերին՝ Ադրբեջանում բանտարկված հայ գերիների հարցով:

     

    Նամակում մանրամասնորեն ներկայացվում է, որ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը կամայականորեն բանտարկել է 23 հայ պետական պաշտոնյաների և քաղաքացիական անձանց՝ ներկայացնելով շինծու մեղադրանքներ: Հոգևոր հայրերը կոչ են արել վարչապետ Սթարմերին՝ վճռականորեն հորդորել Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները և ազատ արձակել բանտարկյալ հայերին:

     

    Նամակը լուրջ արձագանք է գտել Ադրբեջանում, հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս