03:03:18 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերի շուրջ

    15:10 6 Փետրվար 2025

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարարներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

     

    Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտային օրենսդրական նախագծեր, ինչպես նաև մի շարք միջազգային համաձայնագրեր:

     

    Քննարկման հիմնական մասը վերաբերում էր «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին, որի շրջանակներում կարևորվել է դրանց ընդունման անհրաժեշտությունը: Արձագանքելով օրենսդրական նախաձեռնությանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ներկայացվել են հիմնախնդրային հարցեր և դրանց լուծմանն ուղված առաջարկությունները:

     

    Առաջարկվել է օրենսդրական փաթեթի լրամշակմանն ուղղված քննարկումները շարունակել համատեղ ձևաչափով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս