- Լարսը փակ է բեռնատարների համար
- Գրենլանդիայից շատ ու շատ մարդիկ մեզ խնդրում են գալ այնտեղ. Թրամփ
- Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան
- Ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա երիտասարդի գործով մեկ անձ կալանավորվել է
- ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ
- Սևանում «Dodge Caliber»-ը վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
- Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ–ի ցուցակով է առաջադրվել. Միքայել Սրբազան
- Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից
- Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան ինը ժամ
- Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Ազգային ժողովի բակում շուրջ 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի․ «Հետք»
19:20 12 Հուլիս 2024
Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետք»-ը:
Ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային գնից 100, իսկ հաղթող ընկերությունից 500 դրամ ավելի է առաջարկել՝ 11 500 100 դրամ, իսկ մյուս մասնակիցը՝ «Ֆուտբոլային դարբնոց» ՍՊԸ-ն, ամառային սրճարանի կառուցումը գնահատել է 660 մլն դրամ։ Արդյունքում ընտրվել է «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ն, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 11 499 600 դրամ։
Ըստ կցված հատակագծի՝ տաղավարը 5,2 մետր երկարություն և 3,1 մետր լայնություն պիտի ունենա: Անհրաժեշտ տեխնիկան ձեռք բերելու համար առանձին մրցույթ է հայտարարվել։
Գնահատող հանձնաժողովի քարտուղար Ռուզաննա Հովհաննիսյանն էլ «Հետքի» հետ զրույցում նշել է, որ տաղավարի հարևանությամբ նաև սեղան-աթոռներ են տեղադրվելու, որոնց համար ևս առանձին մրցույթ է հայտարարվել։
ԱԺ բակի սրճարանը 2022-ից է կառուցվում
Ազգային ժողովի բակում սրճարան կառուցելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռ 2021-ի օգոստոսին էր խոսել։ Անդրադառնալով ԱԺ շենքում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցին՝ Սիմոնյանը նշել էր, որ նախատեսվում է հատուկ վայր պատրաստել ԱԺ ներքին բակում` սրճարանի տեսքով, որտեղ պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ:
Հաջորդ տարի՝ 2022-ի դեկտեմբերին «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ շուրջ 4,7 մլն դրամի պայմանագիր է կնքվել, որով ընկերությունը պարտավորվել է 20 աշխատանքային օրում բակում սալիկապատման աշխատանքներ իրականացնել։ Հաջորդ տարվա սեպտեմբերին աշխատանքների 2-րդ փուլի մրցույթ է հայտարարվել։ Մասնակցել է նաև «Հիպերնովա» ՍՊԸ-ն, սակայն հաղթող է ճանաչվել մեկ այլ ընկերություն՝ «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, կնքվել է շուրջ 1,9 մլն դրամի պայմանագիր։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2022-ի մայիսին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ հիմնադիր տնօրենը Կոլյա Ցուցուլյանն է՝ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի 21-ամյա որդին։
Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծարել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պիտի ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծարելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։
Ի վերջո, ԱԺ բակում սալիկապատման աշխատանքներն ավարտելու համար երրորդ մրցույթն է հայտարարվել, Մարիամ Պետրոսյան Խաչատուրի ԱՁ-ի հետ 2,3 մլն դրամի պայմանագիր է կնքվել։
Տաղավար-բարի ձեռքբերման մրցույթում հաղթած «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի սեփականատեր Ռոբերտ Գևորգյանից հետաքրքվեցինք՝ երբ կավարտվեն տաղավարի կառուցման աշխատանքները։ Գևորգյանը հստակ ժամանակահատված չի նշել, ասել է՝ պայմանագրում նշված դեկտեմբերի 25-ից շուտ պատրաստ կլինի։
Լրահոս
- Լարսը փակ է բեռնատարների համար 23:52 24 Մարտ 2025
- Գրենլանդիայից շատ ու շատ մարդիկ մեզ խնդրում են գալ այնտեղ. Թրամփ 23:37 24 Մարտ 2025
- Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան 23:01 24 Մարտ 2025
- Ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա երիտասարդի գործով մեկ անձ կալանավորվել է 22:35 24 Մարտ 2025
- ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի. Թրամփ 22:22 24 Մարտ 2025
- Սևանում «Dodge Caliber»-ը վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի 22:07 24 Մարտ 2025
- Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ–ի ցուցակով է առաջադրվել. Միքայել Սրբազան 21:47 24 Մարտ 2025
- Դատախազությունը պահանջում է 4․5 մլրդ դրամ բռնագանձել ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ու ՊՆ մեկ այլ պաշտոնյայից 21:26 24 Մարտ 2025
- Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան ինը ժամ 21:13 24 Մարտ 2025
- Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով 20:59 24 Մարտ 2025
- Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, 1 մեկ տարի անց արդարացվեց 20:45 24 Մարտ 2025
- Երևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 20:31 24 Մարտ 2025
- Հայաստանի ու Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության դինամիկան ակտիվ է. տեղի է ունեցել Միրզոյան-Սիյարտո հեռախոսազրույց 20:17 24 Մարտ 2025
- Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու. հայտարարություն 19:47 24 Մարտ 2025
- Վրաստանի հավաքականի խաղը պարզապես այս լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է և տորթի վրա դրված բալը 19:30 24 Մարտ 2025
- Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ժամանեց Երևան 19:15 24 Մարտ 2025
- ՔՊ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում թեկնածուներ է առաջադրել 19:04 24 Մարտ 2025
- «Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից». Տարոն Մարգարյան 18:51 24 Մարտ 2025
- Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. Hetq.am 18:39 24 Մարտ 2025
- Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ շատ տգեղ և շատ վատ եմ գնահատում. ՔՊ-ական պատգամավոր 18:27 24 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
23:52 24 Մարտ 2025 Լարսը փակ է բեռնատարների համար Լարսը փակ է բեռնատարների համար
-
22:35 24 Մարտ 2025 Ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա երիտասարդի գործով մեկ անձ կալանավորվել է Ուրիշի կնոջը երկար նայելու պատճառով սպանված 17-ամյա երիտասարդի գործով մեկ անձ կալանավորվել է
-
22:07 24 Մարտ 2025 Սևանում «Dodge Caliber»-ը վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի Սևանում «Dodge Caliber»-ը վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի
Քաղաքականություն
-
23:01 24 Մարտ 2025 Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան
-
21:47 24 Մարտ 2025 Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ–ի ցուցակով է առաջադրվել. Միքայել Սրբազան Ափսոսում եմ, որ Սարիկ Մինասյանը ՔՊ–ի ցուցակով է առաջադրվել. Միքայել Սրբազան
-
19:47 24 Մարտ 2025 Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու. հայտարարություն Տարոն Մարգարյանի դեմ շուրջ յոթ տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական բեմադրված ներկայացմանը «Պատիվ ունեմ»-ը չի մասնակցելու. հայտարարություն