07:28:47 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախցիները պահանջում են կենսաթոշակային գումարները. ԿԲ-ն հապաղում է․ «Հրապարակ»

    09:10 20 Փետրվար 2024

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի Ազգային ժողովն այս տարի գումարած գաղտնի նիստերից մեկում որոշել է փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, համաձայն որի՝ Արցախի քաղաքացիները կարող են տնօրինել կենսաթոշակային ֆոնդերում կուտակված դրամական միջոցները:

     

    Այսինքն, կարող են հիմա ստանալ այդ գումարները։ Հիշեցնենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում գործում է նույն համակարգը` յուրաքանչյուր աշխատողի եկամտի որոշակի տոկոսը կուտակվում է նշված ֆոնդերում, որպեսզի կենսաթոշակային տարիքում ունենան «ապահով ծերություն»:

     

    Հիմա, քանի որ ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի, ստացվում է, որ նրանք, ովքեր չեն ուզում ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր, չեն կարողանալու հետագայում օգտվել «ապահով ծերության» այս ծրագրից, ուստի Արցախի ԱԺ-ն որոշել է մարդկանց հնարավորություն տալ, որ հիմա վերցնեն իրենց կուտակած գումարները եւ հոգան կարիքները:

     

    Խոսքը մոտ 16 մլրդ դրամի մասին է, մոտ 34 հազար շահառուի, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի եւ հարկ վճարած արցախցու մոտ 500 հազար դրամ կհասնի: Եվ քանի որ մարտին դադարում են ՀՀ իշխանությունների կողմից սոցիալական հատկացումները, ապա այդ գումարներով արցախցիները կարող են որոշ ժամանակ էլ գոյատեւել։ Հարցը ՀՀ Կենտրոնական բանկի տիրույթում է, որը պետք է դիմի միջազգային կուտակային ֆոնդերին եւ պահանջի հետ վերադարձնել բոլոր նրանց գումարները, ովքեր կպահանջեն։ Սակայն կարծիք կա, որ կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դժվար թե արցախցիների համար որեւէ քայլ անի եւ ԿԲ-ին կհանձնարարի չաջակցել։

     

    Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ