16:10:22 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում Գրետայի էֆեկտ չունեցանք. Գեղամ Ստեփանյան

    14:58 14 Նոյեմբեր 2024

    Արցախի հետ կապված հարցերում տարբեր առիթներով հայտնի էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի կողմից եղել են տարբեր բարձրաձայնումներ, սակայն նշված կարևոր ֆենոմենը, որը կոչվում է Գրետայի էֆեկտ, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության առումով մենք աշխարհում չունեցանք. Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա համաժողովին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

     

    «Դա ոչ միայն անպատժելիության բացակայության պայմաններում էր, այլ նաև այն պատճառով, որ հաճախ Ադրբեջանը տարբեր պետությունների կողմից խրախուսվում էր իր անպատժելի և հանցավոր գործողությունների համար և COP29-ը Արցախի բռնազավթումից և էթնիկ զտումներից հետո Ադրբեջանում կազմակերպելն ամենավառ ապացույցն է, որ ոչ միայն գործ ունենք պատժելիության բացակայության հետ, այլև՝ միջազգային հարթակում հանցագործին խրախուսելու»,-ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս