02:12:45 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Ապագա դատախազացուն գործուղվում է մայր բուհ

    10:29 23 Հունիս 2022

    «Հրապարակ» թերթը գրում է. «Ապագա գլխավոր դատախազ, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը երեկ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ փոխարինելով վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որն ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին եւ, իր հայտարարությամբ՝ տեղափոխվեց բիզնես ոլորտ։ Վարդապետյանի հարցով որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե ինչու է նա ապագա դատախազացուին գործուղում մայր բուհ, դժվար է ասել։

    Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվեց անցած տարեվերջին, նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Հիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ Փաշինյանը խոսում էր բուհերի ապաքաղաքականացման եւ ապակուսակցականացման մասին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս