05:30:19 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մշա­կու­թա­յին արժեքների փորձաքննություն անցկացնող 9 մասնագետ հավատարմա­գրվել է

    12:23 15 Հուլիս 2024

    Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի նիստ՝ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

    Նիստում քննարկվել է մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հա­վա­­տար­մագրման համար 10 հայտատուի մասնագիտական որակավորման համապա­տաս­­խա­նու­թյան հարցը:

    Ըստ նիստի եզրակացության՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. հուլիսի 10-ի N 983-Ա հրամանով 9 մասնագետի կտրվեն հավատարմագրման վկայագրեր մի շարք ոլորտներում (հայ կերպարվեստ, նվագարաններ, դրամագիտություն և բոնիստիկա, ֆալերիստիկա, զենք և զինվորական հանդերձանք, տեխնիկական միջոցներ և կենցաղային սարքեր, ֆիլատելիա, փոխադրամիջոցներ, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, ժանեկագործություն, տնայնագործություն և արհեստագործություն, գեղարվեստական մետաղ, գեղարվեստական ապակի և կերամիկա, ժամացույցներ, փայտարվեստ և կահույք, ձեռագիր ժառանգություն և տպագիր ժառանգություն):

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս