08:39:45 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման գործով կայացվել է առաջին վճիռը. պետությանը կվերադարձվի մոտ 82 մլն դրամ

    14:56 21 Մարտ 2023

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռն է կայացվել։ Այս մասին տեղեկանում է դատական համակարգի տելեգրամյան ալիքից։

    Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի կայացրած վճռով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաստատվել է կողմերի միջև հաշտության համաձայնագիր։ Այսպես, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արթուր Մանուկյանի կողմից պետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցին հարակից հողատարածքը։

    Հողատարածքի միջին շուկայական արժեքը կազմում է 81.9 մլն դրամ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս