06:21:28 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 816-ի. երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի

    20:47 29 Հունվար 2023

    Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 816-ի, երեքը զոհվել են: Այս մասին կիրակի հայտնել Է նահանգապետ Մոհամմադ Սադեղ Մոթամեդիանը։

    «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA-ն, հայտնում է, որ, նախնական գնահատականների համաձայն, երկրաշարժը վնաս է հասցրել 2 քաղաքի և ավելի քան 70 գյուղի, ավերվել է շինությունների 20-50 տոկոսը:

    5,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմտյան մասում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 175 հազար մարդ: Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս