- Նավթի գինը 2021 թվականի վերջից ի վեր առաջին անգամ ցածր է 69 դոլարից
- Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո
- Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից․ Արսեն Բաբայան
- Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
- Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել
- Պապիկյանը մեկնել է Չինաստան
- Ինչ կազմով դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում
- Իսրայելը հայտարարել է, որ մոտ է Գազայի հատվածում ռազմական առաքելության ավարտին
- Հատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ Պեսկով
- Վրաստանը պետք է դառնա էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մինչև 2030 թվականը․ Կոբախիձե
Պետությանը պատճառվել է շուրջ 80 մլն դրամ վնաս. մեղադրանք է ներկայացվել ԲԸՏՄ նախկին պաշտոնատար անձանց
16:18 21 Փետրվար 2024ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներգրավվել է ընդերքօգտագործմամբ զբաղվող ՍՊ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգմանը, որի ընթացքում նշված մարմնի աշխատակիցների կողմից կազմվել և սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ է ներկայացվել մասնագիտական եզրակացություն այն մասին, որ ՍՊ ընկերությունը թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս տեղահանել է 40972.5 մ3 բազալտի օգտակար հանածո:
Այնուհետև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը և կառուցվածքային ու գործառույթային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, նպատակադրվել են Ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով, կազմել կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր։
Մասնավորապես, ստորաբաժանման ղեկավարը, հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, իր ղեկավարի գիտությամբ և թույլտվությամբ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, այն է՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված գրություն՝ դրանում ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 40972.5մ3 բազալտի օգտակար հանածոն, որը եզրակացության մեջ նշվել էր, որ թույլտվությամբ տրամադրված տարածքից դուրս էր արտահանվել, կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետևանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ ՍՊԸ-ին տրամադրված տարածք: Այնուհետև հիշյալ գրությունը ստորագրման նպատակով ներկայացրել է տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով էլ իր հերթին, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
Ստորաբաժանման ղեկավարը, շարունակելով չարաշահել պաշտոնեական լիազորությունները, թույլտվությամբ տրամադրված հիշյալ տարածքից դուրս տեղահանված 40972.5մ3 բազալտի հանածոյի, դրանով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու՝ ՀՀ ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան, բնապահպանական որևէ տեսակի վերահսկողության բացակայության պայմաններում, 2020թ. մարտին կազմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի անունից ՀՀ ՊԵԿ նախագահին հասցեագրված ևս մեկ գրություն՝ դրանում կրկին ներառելով կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, ուստի օրենքի պահանջի խախտում առկա չէ:
Սույն գրությունը ստորաբաժանման ղեկավարը ստորագրման նպատակով ներկայացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձին, ով ստորագրել է այն և ուղարկել ՀՀ ՊԵԿ։
Հիշյալ գրության հիման վրա ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ։ Դրա հիման վրա Ընկերության կողմից իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 79.891.700 ՀՀ դրամի գույքային վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
- Նավթի գինը 2021 թվականի վերջից ի վեր առաջին անգամ ցածր է 69 դոլարից 00:00 11 Սեպտեմբեր 2024
- Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո 23:45 10 Սեպտեմբեր 2024
- Աշոտյանը պետք է անհապաղ ազատվի բոլոր տեսակի սահմանափակումներից․ Արսեն Բաբայան 23:33 10 Սեպտեմբեր 2024
- Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը 23:16 10 Սեպտեմբեր 2024
- Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել 22:58 10 Սեպտեմբեր 2024
- Պապիկյանը մեկնել է Չինաստան 22:41 10 Սեպտեմբեր 2024
- Ինչ կազմով դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում 22:26 10 Սեպտեմբեր 2024
- Իսրայելը հայտարարել է, որ մոտ է Գազայի հատվածում ռազմական առաքելության ավարտին 21:59 10 Սեպտեմբեր 2024
- Հատուկ ռազմական գործողությունը մեր նպատակներին հասնելու միակ միջոցն է․ Պեսկով 21:49 10 Սեպտեմբեր 2024
- Վրաստանը պետք է դառնա էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մինչև 2030 թվականը․ Կոբախիձե 21:37 10 Սեպտեմբեր 2024
- Քրեական վարույթ է նախաձեռնվել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի փաստով (Տեսանյութ) 21:25 10 Սեպտեմբեր 2024
- «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը կկոչվի Արցախի հերոս Բեկոր Աշոտի անվամբ 21:12 10 Սեպտեմբեր 2024
- Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել․ Իսկ ո՞ւմ է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ը 20:53 10 Սեպտեմբեր 2024
- Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք 20:30 10 Սեպտեմբեր 2024
- «Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում 20:13 10 Սեպտեմբեր 2024
- Վիետնամի հյուսիսում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 127-ի 20:00 10 Սեպտեմբեր 2024
- 5 ամիս սովորեուց հետո ապագա պարեկները ամփոփիչ պետական ատեստավորման էին 19:44 10 Սեպտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը․ ԱԳՆ 19:30 10 Սեպտեմբեր 2024
- Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքակաները 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում 19:14 10 Սեպտեմբեր 2024
- «2013-2015 թթ․ ընթացքում ՀՀ տարածքը, սահմանները ընդլայնվել են 500 քառակուսի կիլոմետրով․ Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ՝ հող եք հանձնում»․ Մամիջանյան 18:55 10 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 21:25 10 Սեպտեմբեր 2024 Քրեական վարույթ է նախաձեռնվել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի փաստով (Տեսանյութ) Քրեական վարույթ է նախաձեռնվել Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի փաստով (Տեսանյութ)
- 21:12 10 Սեպտեմբեր 2024 «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը կկոչվի Արցախի հերոս Բեկոր Աշոտի անվամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը կկոչվի Արցախի հերոս Բեկոր Աշոտի անվամբ
- 20:53 10 Սեպտեմբեր 2024 Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել․ Իսկ ո՞ւմ է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ը Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել․ Իսկ ո՞ւմ է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ը
Քաղաքականություն
- 23:45 10 Սեպտեմբեր 2024 Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնման ծրագիրը կհաստատվի նոյեմբերին. Սիյարտո
- 22:58 10 Սեպտեմբեր 2024 Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել
- 20:30 10 Սեպտեմբեր 2024 Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվեց․ տնային կալանք, գրավ, հաղորդակցության արգելք