19:25:12 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

    18:33 16 Մայիս 2024

    Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

    «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
    Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

    Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:
    Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում.
    🔹 սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ
    🔹 չհավաքել ճանապարհների եզրերից
    🔹 չգնել պատահական վայրերից
    🔹 ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։

    Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
    🔸 չուտել հում սունկ
    🔸 երեխաներին չկերակրել սնկով
    🔸 խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ
    🔸 սնկի հետ չօգտագործել ալկոհոլ
    🔸 թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում
    🔸 թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

    Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

    Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում»,-ասվում է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս