- Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն
- Հավատքով մարդը հենց ուժեղ մարդն է...
- Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել
- Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
- Վաղը ժամը 07:00-ից Երևանի մետրոն կաշխատի
- Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է. Արտակ Բեգլարյան
- Երկիր ունենալու միակ տարբերակը պայքարին միանալն է
- Ադրբեջանի թիվ մեկ հանցակիցը Հայաստանի այս իշխանությունն է
- Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ Ոստիկանապետը պնդում է՝ լրագրողների նկատմամբ ուժ չեն կիրառել, անչափահասին չեն «խեղդել», պարզապես բերման են ենթարկել
Կառավարությունը 8 մարզում աշնանացան ցորենի մշակության ծախսերը մասնակի կփոխհատուցի
14:39 11 Օգոստոս 2022Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11–ի նիստում հաստատվեց Հայաստանոմ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը։
Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ տեղական աշնանացան ցորենի արտադրությունը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
Ըստ Կառավարության, աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում հանգեցնում է պարենի պակասի եւ գների աճի։ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է Ռուսաստանի Դաշնությանշուկային: Թեեւ ոչ այնքան սերտ, բայց առեւտրային հարաբերություն ունենք նաեւ Ուկրաինայի հետ:
Պարենային ապրանքներից Հայաստանը ՌԴ-ից ներմուծում է ցորենի 99%-ը, եգիպտացորենի 80%-ը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Հայաստանի նման սակավահող երկրի համար անհանդուրժելի է, որ ցանքի տակ է դրվում վարելահողերի միայն շուրջ 50%-ը, իսկ ընդհանուր ցանքերի միայն 26%-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2021 թվականին 2020 թվականի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0,9 %-ով, իսկ համախառն բերքը՝ 26,4 %-ով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2020 թվականին այն կազմել է 24,4%՝ 2015 թվականի 49,5%-ի համեմատ։
Աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետեւանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, ցորենի տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը եւ նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել մինչեւ 70%-ով սուբսիդավորել բարձրորակ գարնանացանի եւ աշնանացանի սերմերի ձեռքբերումը՝ Կառավարության սահմանած կանոնների համաձայն։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը եւ սնուցումը» առաջնահերթությունում կարեւորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
Կառավարությունն այս նախագծով առաջարկում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի եւ Արարատի մարզերի, մինչեւ 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի եւ դիզելային վառելիքի։
Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120,0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70,0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք եւ այլն) ձեռքբերման գների աճով։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի եւ շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։
Սույն նախագծի ընդունման կապակցու¬թյամբ պետական բյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 6,8 մլրդ դրամ, ընդ որում՝ 2022 թվականի համար՝ 3,9 մլրդ դրամ, 2023 թվականի համար՝ 2,9 մլրդ դրամ։
Նախագիծը մշակող Էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ նախագծի ընդունումը կնպաս¬տի հանրապետությունում շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացմանը, նոր հողատարածքների շրջանառության մեջ ներգրավմանը, ինչպես նաեւ կնպաստի շուրջ 25%-ով ցորենի համախառն բերքի ավելացմանը։
Լրահոս
- Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն 23:52 24 Սեպտեմբեր 2023
- Հավատքով մարդը հենց ուժեղ մարդն է... 23:35 24 Սեպտեմբեր 2023
- Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել 23:19 24 Սեպտեմբեր 2023
- Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 անձ 23:01 24 Սեպտեմբեր 2023
- Վաղը ժամը 07:00-ից Երևանի մետրոն կաշխատի 22:45 24 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է. Արտակ Բեգլարյան 22:34 24 Սեպտեմբեր 2023
- Ձորագյուղում կապաստանեն Արցախից տեղահանված ընտանիքներ 22:18 24 Սեպտեմբեր 2023
- Երկիր ունենալու միակ տարբերակը պայքարին միանալն է 21:59 24 Սեպտեմբեր 2023
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | «Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ Ոստիկանապետը պնդում է՝ լրագրողների նկատմամբ ուժ չեն կիրառել, անչափահասին չեն «խեղդել», պարզապես բերման են ենթարկել 21:58 24 Սեպտեմբեր 2023
- Ադրբեջանի թիվ մեկ հանցակիցը Հայաստանի այս իշխանությունն է 21:57 24 Սեպտեմբեր 2023
- Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից․ Վազգեն Մանուկյանը հիշեցրեց այն ժամանակները, երբ իրենք Անկախության շարժումն էին ղեկավարում 21:40 24 Սեպտեմբեր 2023
- Վաղը առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00 մայրաքաղաքում անցկացվելու են համատարած անհնազադնության, բողոքի ակցիաներ. Իշխան Սաղաթելյան 21:28 24 Սեպտեմբեր 2023
- ԼՂ զինված ուժերը շարունակում են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի հանձնումը․ ՌԴ ՊՆ 21:24 24 Սեպտեմբեր 2023
- Ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է․ Նիկոլ, դու իմ անձնական թշնամին ես․ Հայկ Մամիջանյան 21:19 24 Սեպտեմբեր 2023
- Ժամը 18:00-ի դրությամբ Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված արցախցի 21:00 24 Սեպտեմբեր 2023
- Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան 20:44 24 Սեպտեմբեր 2023
- Փաշինյանը ոչնչացնելու է մեր ինքնիշխանությունը․ Անդրանիկ Թևանյան 20:30 24 Սեպտեմբեր 2023
- Նվեր Պողոսյան, Միքայել Պողոսյան, Դավիթ Ալեքսանյան․ Սառնաղբյուրում զոհված երեխաները 20:14 24 Սեպտեմբեր 2023
- Ամփոփվել են Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները․ ԿԸՀ 19:59 24 Սեպտեմբեր 2023
- ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները 19:50 24 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
22:34 24 Սեպտեմբեր 2023 Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է. Արտակ Բեգլարյան Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է. Արտակ Բեգլարյան
-
10:27 23 Սեպտեմբեր 2023 «Փաստ». Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ «Փաստ». Կվերանայվի աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը. նախագիծ
-
23:36 22 Սեպտեմբեր 2023 Սեպտեմբերի 25-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը Սեպտեմբերի 25-ին կդադարեցվի Արմավիրի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը
Քաղաքականություն
-
23:52 24 Սեպտեմբեր 2023 Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է, որ Հայաստանը պահպանի իր տարածքային ամբողջականությունը. Մակրոն
-
23:19 24 Սեպտեմբեր 2023 Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել Ալեն Սիմոնյանը հաստատեց Արցախի իշխանության պնդումը. հրադադարի տեքստին ՀՀ իշխանությունը նախապես ծանոթ է եղել
-
21:28 24 Սեպտեմբեր 2023 Վաղը առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00 մայրաքաղաքում անցկացվելու են համատարած անհնազադնության, բողոքի ակցիաներ. Իշխան Սաղաթելյան Վաղը առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00 մայրաքաղաքում անցկացվելու են համատարած անհնազադնության, բողոքի ակցիաներ