10:02:43 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաջարանում 70,18%-ը արդեն մասնակցել է ընտրությանը․ ժամը 17։00-ի տվյալները

    18:39 25 Սեպտեմբեր 2022

    Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

    Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

    Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություներին ընդհանուր առմամբ մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 39,60%-ը՝ 95545 ընտրող:

    Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարանում՝ 70,18%, Ակուքնում՝ 57,21%, Ծաղկահովիտում՝ 52,65%:

     

    դս

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս