03:08:18 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավազակային հարձակում բանկի դիմաց. դիմակավորված տղամարդը հարձակվել է գումար տեղափոխողի վրա, սակայն պայուսակը պատռվել է և 7 մլն դրամը թափվել․ Shamsyan.com

    19:09 11 Օգոստոս 2022

    Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։

    Կայքը հայտնում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ և իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։ Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, և ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս