07:08:17 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ

    07:53 27 Մարտ 2025

    Երկրաշարժ է տեղի ունեցել Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք:

     

    Մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 23:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։43-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43․87⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ։

     

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

     

    Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս