22:13:01 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100-յակում

    23:24 31 Հունվար 2025

    Հայաստանից վեց շախմատիստներ հայտնվել են Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց լավագույն հարյուրյակում։

     

    Տղամարդկանց շրջանում լավագույն 100-յակում ընդգրկվել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը (64-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (85-րդ) և Հրանտ Մելքումյանը (99-րդ):

     

    Կանանց շրջանում՝ Էլինա Դանիելյանը (47-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (55-րդ) և Աննա Սարգսյանը (84):

    Նշենք, որ նախորդ վարկանիշի համեմատ Շանթ Սարգսյանը բարձրացել է երկու հորիզոնականով՝ 66-րդ տեղից հայտնվելով 64-րդ տեղում։ Կանանց վարկանիշային աղյուսակում երեք հորիզոնականով բարձրացել է Լիլիթ Մկրտչյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս