05:07:35 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը

    18:45 11 Օգոստոս 2022

    Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածվել 6-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Բարսեղյանի մահվան մասին։

    Գրառումը ներկայացնում ենք ստորև․

    «Մեր դպրոցը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի N4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի ամենախելացի, փայլուն կազմակերպված աշակերտ՝ Ռուբեն Արտակի Բարսեղյանը , անասելի ցավ ենք ապրում ողջ կոլեկտիվով՝ թե աշակերտական,թե մանկավարժական, և թե ծնողական. կորուստն անչափելի է։ Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում ենք ձեր վիշտը, ցավակցություն ենք հայտնում Ռուբենի ծնողներին, բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար:

    Ռուբեն ջան, քեզ շատ ենք սիրում, շատ էինք սիրում ու էլի կսիրենք։ Քո մասին անցյալով չի լինում... Մահը... հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու մեզ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի.... Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Ռուբեն։.»,- դպրոցի տնօրենություն:

    Սիրելի Զարուհի Բոլորս կիսում ենք ձեր ընտանիքի անդառնալի վիշտը, աղոթում Ռուբենի ազնիվ, մանկական հոգու համար:Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին:
    ԱՓՍՈՍ….Հազար ափսոս….
    Ամո՛ւր եղեք, սիրելի Զարուհի և Արտակ…»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս