22:20:06 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 59-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ թմրանյութ

    19:17 19 Մարտ 2025

    ՆԳՆ-ից հայտնում են․

    «Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ:

    Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:

    Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 59-ամյա տղամարդու տան տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր մոտ մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված, կանեփի սերմ և կանեփի ցողուններ:

    Նախաքննությունը շարունակվում է»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս