- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ
- «Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»
- «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել
- «Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ»
- «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը
- Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
- Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԱՄՆ-ի հետ
- Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր
- Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ
Պարզվում են երկու անձի մահվան պատճառ դարձած՝ ՀՀ ՊՆ-ի «ՅԱԿ-52» տեսակի ուսումնավարժական ինքնաթիռի վթարման պատճառներն ու հանգամանքները. ՔԿ
17:29 22 Հուլիս 20242024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված 2004թ․) մահացել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ: Նախաքննության շրջանակներում իրականացվել և շարունակվում են մեծածավալ քննչական և ապացուցողական գործողություններ։
Մասնավորապես, դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատանյութագիտական, դատաբժշկական բնագավառների փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու նպատակով վերցվել են նմուշներ։ Կատարվել է դիակների արտաքին զննում, նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։
Միաժամանակ, քննչական խմբի քննիչների կողմից ՀՀ ՊՆ N զորամասից առգրավվել են վարույթի համար նշանակություն ունեցող նյութեր և փաստաթղթեր։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Պարզվել է, որ նշված օրը նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլոր նշված թռիչքներն իրականացվել են հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանի մասնակցությամբ։ Վթարը տեղի է ունեցել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և վարութային այլ գործողություններ՝ վթարի պատճառները, սահմանված կարգով ինքնաթիռի շահագործման թույլատրելիության, տեխնիկական պահանջներին համապատասխանության, անհրաժեշտ զննություններն անցած լինելու և վթարին հանգեցրած հնարավոր այլ գործոնները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով 10:08 18 Ապրիլ 2025
- «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ 09:56 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է» 09:43 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել 09:32 18 Ապրիլ 2025
- «Իրավունք». Ինչու է Վարդան Ղուկասյանը «խռով ընտանիքի հետ» 09:21 18 Ապրիլ 2025
- «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը 09:10 18 Ապրիլ 2025
- Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան 23:26 17 Ապրիլ 2025
- Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը ԱՄՆ-ի հետ 23:16 17 Ապրիլ 2025
- Լեհաստանի իշխանությունն արգելել է Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իր երկիր 23:02 17 Ապրիլ 2025
- Ուկրաինայի հետ բնական ռեսուրսների վերաբերյալ գործարքը կարող է ստորագրվել ապրիլի 24-ին. Թրամփ 22:39 17 Ապրիլ 2025
- Բեռնատարը ընկել է Որոտան գետը 22:22 17 Ապրիլ 2025
- Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 22:14 17 Ապրիլ 2025
- Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ 21:55 17 Ապրիլ 2025
- Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից 21:45 17 Ապրիլ 2025
- Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա. Armlur.am 21:33 17 Ապրիլ 2025
- Ապրիլի 18-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:19 17 Ապրիլ 2025
- Ռաֆիկ Հարությունյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում 21:04 17 Ապրիլ 2025
- Երևանում բախվել են «Renault Arkana»-ն, «Nissan Tiida»-ն և «Kia Sorento»-ն․ կա 3 վիրшվոր 20:52 17 Ապրիլ 2025
- Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) 20:35 17 Ապրիլ 2025
- ՊԵԿ նախագահը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 20:23 17 Ապրիլ 2025
Փոխկապակցված նորություններ
-
10:08 18 Ապրիլ 2025 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
-
09:32 18 Ապրիլ 2025 «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել «Ժողովուրդ». Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել
-
09:10 18 Ապրիլ 2025 «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը «Ժողովուրդ». Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը
Քաղաքականություն
-
10:30 18 Ապրիլ 2025 Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ» Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թեւոսյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
-
10:19 18 Ապրիլ 2025 Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը․ հայտարարություն
-
09:56 18 Ապրիլ 2025 «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ «Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ