- Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է․ Սոբհանի
- Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին
- Մնացեք Ձեր օրակարգում․ Զախարովան՝ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին հարցրած ադրբեջանցի լրագրողին
- Վրաստանի վարչապետը USAID-ին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնող ՀԿ-ներին ֆինանսավորելու մեջ
- Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել
- Եվս մեկ զոհ՝ Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից․ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
- Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը` միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար
- «Փետրվար կամ մարտ»․ Ռուսաստանում հայտնել են՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը
- Կիրանց-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Գազի բալոն է պայթել Երասխ գյուղի տներից մեկում․ ընտանիքի երեք անդամները հիվանդանոց են տեղափոխվել
Ադրբեջանցիները տապալել են Ստեփանակերտի մերձակայքում վեր խոյացող 50 մետրանոց խաչը
20:25 20 Նոյեմբեր 2023Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք՝ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական ագրեսիվ գործողություններից և Արցախի տոտալ հայաթափման գործողություններից հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս ամենի ապացույցը Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը հարված էր ոչ միայն մշակութային արժեքին, այլև քրիստոնյա ողջ հայ հանրույթին։ Ընկած խաչի տեսանյութը առաջինը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակության Telegram ալիքը։
Տեսահոլովակը նկարահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երևում է, որ խաչն ընկած է գետնին։
Խաչը տեղադրվել էր 2017 թվականի մայիսի 9-ին ՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների: Այն իր բարձրությամբ երկրորդն էր եվրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսավորված էր հատուկ լույսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաև գիշերը
Մեր արձագանքը
Հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Ըստ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի, որը նաև մյուս միջազգային պայմանագրերի հիմքն է և որն իր իր առաջին հոդվածով սահմանում է հետևյալը՝ մշակութային արժեքը «․․․անկախ ծագումից կամ սեփականատիրոջից, յուրաքանչյուր ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգությունն է, ինչպիսիք են ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, անկախ դրանց կրոնական կամ աշխարհիկ բնույթից»։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։
Լրահոս
- Իրանի և Հայաստանի միջև Արաքսի վրայով երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է․ Սոբհանի 20:48 6 Փետրվար 2025
- Ադրբեջանը Կովկասում առաջ է մղում թուրքական շահերը. Զատուլին 20:37 6 Փետրվար 2025
- Մնացեք Ձեր օրակարգում․ Զախարովան՝ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին հարցրած ադրբեջանցի լրագրողին 20:25 6 Փետրվար 2025
- Վրաստանի վարչապետը USAID-ին մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնող ՀԿ-ներին ֆինանսավորելու մեջ 20:14 6 Փետրվար 2025
- Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչներից գումար են գանձել ու յուրացրել 19:55 6 Փետրվար 2025
- Եվս մեկ զոհ՝ Երևան-Գյումրի ճանապարհին այսօր տեղի ունեցած վթարից․ վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին 19:42 6 Փետրվար 2025
- Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը` միջազգային մրցաշարի միանձնյա առաջատար 19:26 6 Փետրվար 2025
- «Փետրվար կամ մարտ»․ Ռուսաստանում հայտնել են՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը 19:01 6 Փետրվար 2025
- Կիրանց-Ոսկեպար ճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 18:40 6 Փետրվար 2025
- Գազի բալոն է պայթել Երասխ գյուղի տներից մեկում․ ընտանիքի երեք անդամները հիվանդանոց են տեղափոխվել 18:25 6 Փետրվար 2025
- Պարեկային ծառայությանը նոր շենք են հատկացրել 18:12 6 Փետրվար 2025
- Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ զոհեր կան 17:33 6 Փետրվար 2025
- Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառով 17:20 6 Փետրվար 2025
- Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների գործով մեղադրանք է ներկայացվել 11 անձի. վարույթը կաշառք տալու, ստանալու մասին է 17:08 6 Փետրվար 2025
- 49 ուսուցիչ պետբյուջեի միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում 16:54 6 Փետրվար 2025
- Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան 16:42 6 Փետրվար 2025
- Մեծաքանակ վարկերի միջոցով ձեռք են բերել ավտոբուսներ, որոնց համար առանձին վճարելու ենք մենք՝ երևանցիներս. Թադևոսյան 16:30 6 Փետրվար 2025
- Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները 16:19 6 Փետրվար 2025
- Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար. դեսպան Սոբհանի 16:16 6 Փետրվար 2025
- ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևանում գտնվող 1 բնակարանի և Կոտայքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձվել է նաև 22 միլիոն դրամ 16:08 6 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:44 27 Հունվար 2025 Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
-
21:23 18 Հունվար 2025 Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
-
12:13 11 Հունվար 2025 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն