15:36:22 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Շատ նորմալ եմ վերաբերվում Հովիկ Աղազարյանի քննադատությանը, այնպես չէ, որ անցած 5-6 տարիների ընթացքում հակառակ դիրքորոշում չի ունեցել. Բաբկեն Թունյան

    11:45 6 Դեկտեմբեր 2024

    ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդիր չի տեսնում, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը քննադատում է իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը։

     

    «Շատ նորմալ եմ վերաբերվում, այնպես չէ, որ պարոն Աղազարյանն անցած հինգ-վեց տարիների ընթացքում հակառակ դիրքորոշում չի ունեցել ու չի արտահայտել, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

     

    Թունյանը նշեց, թե ժամանակը ցույց կտա՝ որքանով են ճիշտ կանխատեսումները։

     

    «Հույս ունեմ՝ տարին կամփոփենք նորմալ տնտեսական աճի ցուցանիշով, կարող է ի սկզբանե բյուջեում դրված ցուցանիշից ցածր լինի, բայց վատ կամ ոչ բարենպաստ ցուցանիշներով տարին չենք փակի»,- ասաց ՔՊ-ականը։

     

    Ի դեպ, Թունյանն ասաց, որ Հովիկ Աղազարյանը կողմ է քվեարկել 2025 թվականի բյուջեին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս