03:09:44 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տիգրան Վանդունցն ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով.Գործադիրը հաստատել է ընտրության արդյունքները

    19:00 23 Հունիս 2022

    Գործադիրը հաստատել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Տիգրան Վանդունցի ընտրության արդյունքները: 

    Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել  մայիսի 30-ին: Այն  ընթացել է  համալսարանի   կանոնադրության և  խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցած  խորհրդի 20 անդամների ձայների մեծամասնությամբ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

    Տիգրան Վադունցը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծ պատիվ և վստահություն է գլխավորել ՀՀ հարավային տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող բուհը: Կանեմ հնարավորն ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս