04:21:25 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 44–օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ից 303 անձ անհետ կորած է համարվում. ԿԽՄԿ

    21:35 11 Օգոստոս 2022

    Արցախում 44–օրյա պատերազմի հետևանքով Հայաստանի 303 անձ անհետ կորած է համարվում, այս մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակությանը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքի ամփոփագրում։

    Կազմակերպությունը  ավելի քան 1,450 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում։

    «Չորս ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով,  12 ընտանիք  պարզել են իրենց հարազատների ճակատագրերը, 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով, հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 65 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների ընթացիկ գնահատման շրջանակներում»,– ասվում է ամփոփագրում:

    ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ 8 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 66 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ:

    Մոտ 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին: ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը:

    ԴՆԹ անջատման 9 հավաքածու է տրամադրվել Երևանի Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին (ԴԲԳԿ): Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել են հետմահու և կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման հավաքածու,  ԴՆԹ անջատումից առաջ նմուշների մշակման հատուկ սարքավորում (կրիոգեն մանրացման սարք):

    Երկու խորհրդատվական այց է կատարվել ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա ԿԽՄԿ-ի գենետիկայի մասնագետների կողմից` ԴՆԹ թեստավորման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացով աջակցելու նպատակով:

    Մեկ դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում: ԴԲԳԿ-ին տրամադրվել են նյութեր (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, և այլն) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս