02:02:02 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ, տրանսպորտից հավաքագրված մոտ 40% գումարը կորել է. Մեսրոպ Մանուկյան

    11:35 21 Հունվար 2025

    Ես հանցագործության մասին հրապարակային հաղորդում եմ ներկայացնում Դատախազություն և ԱԱԾ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

    «Եթե չի գործում համակարգային կոռուպցիա, եթե չկա թալան և ձեզ փայ չեն հատկացնում, ուրեմն սա հանցագործության մասին հաղորդում է»,-ասաց նա։

    Մանուկյանը նկատեց՝ մասնավորը դուրս է եկել գծերից, շարժակազմն ավելացել է, որի արդյունքում նվազագույն մուտքերը 20 տոկոսով պետք է ավելանային, սակայն հակառակն է տեղի ունեցել։

    Նա մեջբերեց հրապարկված թվերը և նշեց, որ տրանսպորտից հավաքագրված մոտ 40 տոկոս գումարը կորել է և, իր գնահատմամբ, դա տեխնիական խնդիր չէ։

     «Վերջին երկու նիստում խուսափում են թվեր հրապարակել, բայց անցյալ տարվա նույն ժամանակի համեմատ 70 տոկոս է  իրենց մուտքը եղել, այսինքն՝ 30 տոկոս թերացում է եղել, այն դեպքում, երբ կանխիկ գումար չկա»,-ասաց նա։

    Մանուկյանը նշեց, որ այս ստվերի ու թալանի պատասխանատուն Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է, իսկ գումարը հավաքագրում է Թելսելը։

    Մանուկյանի ներկայացմամբ՝ ըստ հրապարկված թվերի՝ 5 օրում 440 000 ուղևոր է եղել, և հավաքագրված գումարը կազմում է 220 մլն դրամ․

    «2 օրը 44 մլն դրամ է կազմում, այսինքն՝ իրենց ասած թվերով, պետք է հավաքագրում ունենան 264 մլն, սակայն այս մարդիկ հավաքել են 90 մլն։ Իրենք արձանագրում են 440 000 ուղևոր, եթե արձանագրում եք, բայց փողը չեք կարում հավաքել, ուրեմն թալանում եք»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ