09:16:49 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ավելի քան 40 մարդ է ձերբակալվել․ Times of Israel

    00:45 29 Հունվար 2023

    Երուսաղեմում սինագոգի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 42 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Times of Israel թերթը։

    Նշվում է, որ ձերբակալվածներից շատերը 21-ամյա Ալքամ Հայրիի ազգականներն են, որին կասկածում են ահաբեկչություն իրականացնելու մեջ: Հարցաքննությանը ներգրավվել է նաեւ նրա հայրը։ Թերթի տվյալներով՝ Հայրին նախկինում ահաբեկչության հետ կապված հանցագործություն չի իրականացրել։

    Հունվարի 27-ի երեկոյան Արեւելյան Երուսաղեմում սինագոգի մոտ անհայտ անձը ավտոմեքենայով մոտեցել է եւ ատրճանակով կրակ բացել, որից հետո հեռացել է դեպքի վայրից: Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ նա ընթացել է Բեյթ Հանին շրջանի ուղղությամբ։  Ոստիկանությունը սինագոգից 1 կմ հեռավորության վրա ոչնչացրել է ահաբեկչին։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7 մարդ, շատերը վիրավոր են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս