15:16:28 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՏԿԵ նախարարը Սոթքում մասնակցել է նորակառույց 4 բնակելի տների բնակարանամուտին

    15:21 7 Դեկտեմբեր 2024

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքի էջից:

    «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել եմ իրականացվող հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։

    Այնուհետև այցելել եմ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել եմ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավերված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:

    Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ մաղթել եմ, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում:

    Թվով 4 բնակելի տները կառուցվել են ՀՀ կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:

    Շրջել եմ բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին:

    Գեղարքունիքի մարզում այցելել եմ նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով»,- գրել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս