14:19:32 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու եւ մեկ երեւանցի կնոջ

    21:00 30 Հունվար 2023

    Հունվարի 29-ին, լուսադեմին ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է:

    Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ:

    Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:

    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս