21:41:01 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում ռեստորանի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

    20:31 24 Մարտ 2025

    Մարտի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի խճուղուց մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

    Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածներ են Երևանի բնակիչներ 19-ամյա Յակոբ Ա․-ն, 19-ամյա Ներսես Պ․-ն և 23-ամյա Սերգեյ Օ․-ն։

     Նուբարաշենի ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Յակոբ Ա․-ն, Ներսես Պ․-ն և Սերգեյ Օ․-ն Նուբարաշենի խճուղու «Որսորդ» ռեստորանային համալիրից ներքև ընկած տարածքում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և ոստիկանների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ անհայտ անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

    Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս