07:49:10 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, «Անկախ դիտորդը» կներկայացնի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը

    21:44 25 Սեպտեմբեր 2022

    «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները շուրջ 100 շրջիկ դիտորդներով։

    Առաքելությունը դիտարկում է նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, ինչպես նաև ընտրությունները սպասարկող 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկվելու է տեղամասերից ժամանող արդյունքների ընդունումը։

    Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, «Անկախ դիտորդը» կներկայացնի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս