05:48:17 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանը պետք է դառնա էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավ մինչև 2030 թվականը․ Կոբախիձե

    21:37 10 Սեպտեմբեր 2024

    Վրաստանը պետք է դառնա ինքնաբավ էլեկտրաէներգիայի ոլորտում մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    «Մենք հավակնոտ նպատակ ունենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը դառնա էլեկտրաէներգիայի առումով լիովին ինքնաբավ երկիր, որի համար էլեկտրաէներգիայի արտադրությունը պետք է գերազանցի սպառումը», – ասել է Կոբախիձեն Էներգետիկայի ինժեների օրվան նվիրված միջոցառմանը: Ելույթը հեռարձակել է «Իմեդի» հեռուստաալիքը:

    Կոբախիձեի խոսքով՝ 2012 թվականին Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 9698 մլն կՎտ/ժ, իսկ այսօր՝ 14911 մլն կՎտ/ժ։

    Վրաստան էլեկտրաէներգիայի հիմնական արտահանողը Ադրբեջանն է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում այս երկրից ներկրվել է 2,5 մլն դոլարի էլեկտրաէներգիա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս