18:49:27 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրո-2024․ Մբապեն կլինի Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում Լեհաստանի դեմ խաղում

    20:08 25 Հունիս 2024

    Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Լեհաստանի հավաքականի հետ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կլինի «Եռագույնների» մեկնարկային կազմում։

    Այս մասին հայտնում է ֆրանսիական RMC Sport-ը։

    25-ամյա խաղացողը Եվրո-2024-ի առաջին տուրի Ավստրիայի դեմ խաղում (1:0) կոտրել էր քիթը, ինչի պատճառով ստիպված բաց էր թողել Նիդերլանդների դեմ խաղը (0։0):

    Եվրո-2024-ի վերջին՝ երրորդ տուրի՝ Լեհաստան-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 25-ին ժամը 20։00-ին։

     
     

    Աղբյուր  ArmSport.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս