- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ
20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ. Հայկական իրավական կենտրոնը նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
17:49 23 Հոկտեմբեր 2021Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:
Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:
Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:
«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։
Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։
«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:
Անհետացած հայ ռազմագերիներ
Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան, Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։
Սպանված հայ ռազմագերիներ
Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։
Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։
Լրահոս
- Հայաստանը 3-4 տարում էլեկտրաէներգիայի 25%-ը կստանա արևից. Հայկ Հարությունյան 23:56 9 Հունիս 2023
- ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին 23:40 9 Հունիս 2023
- Մարմարիկի ջրամբարի մոտակայքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 23:28 9 Հունիս 2023
- Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան 23:16 9 Հունիս 2023
- Արցախի ԱԳ նախարարը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահից 23:14 9 Հունիս 2023
- Դևդորակի թունելը հունիսի 15-ից 17-ը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ 22:54 9 Հունիս 2023
- Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ 22:48 9 Հունիս 2023
- «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը 22:41 9 Հունիս 2023
- ՀՀ ԱԳՆ Պատվո շքանշան է շնորհվել հայ-բելգիական խորհրդարանական բարեկամական խմբի քարտուղարին 22:29 9 Հունիս 2023
- ՄԻ պաշտպանը Լիբերալ քաղաքականության դպրոցի սաների հետ հանդիպմանը նաև առանձնացրել է անհադուրժողականությանը, ատելության խոսքի տարածմանն ու ծայրահեղ բևեռացմանը 22:13 9 Հունիս 2023
- Նախագահ Խաչատուրյանի հրամանագրերով դատավորներ են նշանակվել 22:00 9 Հունիս 2023
- ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում 21:48 9 Հունիս 2023
- Գարեգին Բ-ն իր պատգամը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին 21:37 9 Հունիս 2023
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ 21:33 9 Հունիս 2023
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում 21:25 9 Հունիս 2023
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:16 9 Հունիս 2023 Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան Առանձնահատուկ շնորհակալություն իմ պաշտպաններին, Աստված բոլորիս հետ․ Գայանե Հակոբյան
-
22:41 9 Հունիս 2023 «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը «Մենք վճռականորեն մերժում ենք Փաշինյանի դիրքորոշումը»․ «Միասին» շարժումը դիմել է ՌԴ ղեկավարությանը
-
20:46 9 Հունիս 2023 ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
Քաղաքականություն
-
22:48 9 Հունիս 2023 Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ Նույնիսկ Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ճանաչեց ԼՂ-ն Հայաստանի անբաժան մաս, կապիտուլյանտ հողատուներ
-
19:52 9 Հունիս 2023 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
-
21:48 9 Հունիս 2023 ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում