15:27:50 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մշակույթի պահպանման ևս մեկ դրսևորում Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում

    22:17 7 Նոյեմբեր 2024

    Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում այսօր տեղի ունեցավ երաժշտական համերգային միջոցառում, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍՆ-ի, Երևանի քաղաքապետարանի և Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում։ 


    Երաժշտական յուրօրինակ կատարմամբ հանդես եկան Կապանի երաժշտական դպրոցի սաները, ովքեր հանդիսատեսին ներկայացրեցին տաղանդավոր երաժիշների կատարումներն իրենց մատուցմամբ։ Միջոցառմանը ներկա էին  Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը, Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն ՝ Մոնիկա Պետրոսյան, ով նաև հանդիսանում է ծրագրի կազմակերպիչներից, ինչպես նաև՝ ուսուցչական կազմը և սաները։


    Միջոցառման իրագործման համար իր մեծ լուման է ներդրել նաև Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Սուրեն Գևորգյանը, ով իր խոսքում նշեց, որ նմանատիպ միջոցառումները բացառիկ հնարավորություն են ստեղծում և՛ երեխաների, և մանկավարժականա կազմի փորձի փոխանակման համար։ 
    «Սա բացառիկ է նաև մանկավարժների փորձի փոխանակման համար, որը, վստահ եմ, հետագայում կտանի նաև համագործակցության»,-նշեց դպրոցի տնօրենը։
    Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվում գերզբաղված լինելով հասցնել կազմակերպել այսպիսի միջոցառումներ, Սուրեն Գևորգյանը նշեց․ «Իմ շարժիչ ուժը իմ մեծ սերն է դեպի երաժշտական մշակույթը և երեխաները։ Եթե շատ անկեղծանամ, ապա իմ սաներին, ում հետ անձամբ ես եմ պարապում, չեմ վստահում ոչ մեկին»։ 


    Սուրեն Գևորգյանը նաև հավելեց, որ մշակույթի պահպանման համար կարևոր դրսևորում է համագործակցությունը։ 


    «Այս միջոցառումը բացահայտում է երկու բարեկամ դպրոցների սաներին, ճանաչում է տալիս նրանց և ճանապարհ բացում այլ բեմեր։ Սա հրաշալի ծրագիր է, որը պետք է հետևողական իրագործել»,- ավելացրեց Անուշավան Տեր Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս