00:52:41 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաղը ակցիաներ չեն լինի, կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք․ Ի․ Սաղաթելյան

    22:51 13 Մայիս 2022

     


     

    «Դիմադրություն» շարժումը վաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չի ունենա։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

    «Վաղը մեր ամբողջ օրը նվիրում են մեր ծրագրային դրույթների քննարկմանը։ Ունենալու ենք սոցիալ-տնտեսական եւ անվտանգության թեմաներով քննարկումներ։ Իսկ կիրակի՝ ժամը 18։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք համազգային հանրահավաք»,- հայտարարեց Սաղաթելյանը։

    Իշխան Սաղաթելյանը վաղը հանդես կգա ծավալուն մամուլի ասուլիսով։ 

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս