09:12:10 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վիճաբանության ժամանակ դանակով խփել էր 17-ամյա համագյուղացուն

    14:59 22 Հուլիս 2024

    Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ:

    Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային դանակով հարվածել է Ռանչպար գյուղի 18-ամյա բնակչուհին: Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին և ձերբակալվել, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս