20:48:33 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անժելա Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդո՞ւմ կսկսվի․ 168․am

    21:42 1 Հուլիս 2022

    168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները քրեական հետապնդում են սկսել «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանի նկատմամբ նույն այն «հանցակազմի» շրջանակներում, ինչ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքում, ով այս պահին կալանավորված է:

    Մեր ձեռքի տակ է հայտնվել տեղեկատվություն, ըստ որի՝ հունիսի 27-ին ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում (ԻԿ) կատարված համեմատական ստուգմամբ պարզվել է, որ առանց բաժին մուտք անելու՝ ԻԿ է ուղարկվել ԱԱԾ քննչական վարչության կողմից հունիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված 5822122 քրգործի ձև մեկ վիճակագրական քարտը՝ Անժելա Վարդանի Թովմասյանի կողմից ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ:

    Մեր տեղեկություններով՝ քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս