23:42:17 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում և կայցելի Բաքու․ Զախարովա

    19:53 20 Ապրիլ 2022

    Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կայցելի Ադրբեջան։ Նա Հայաստանում արդեն անցկացրել է խորհրդակցություններ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    «Գլխավոր խնդիրներից է Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին աջակցելը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքին, արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցված է նաև առաջիկայում նրա այցը՝ Բաքու»,- ասել է Զախարովան։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս