15:52:51 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարսելում մասնակցել եմ ՀՅԴ 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով. Իշխան Սաղաթելյան

    17:22 27 Նոյեմբեր 2022

    Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

    Նա նաեւ նշել է. «Մարսելում տեղի են ունեցել ինչպես ժողովրդային, այնպես էլ հասարակական-քաղաքական հանդիպումներ:

     

    Մասնավորապես հանդիպել եմ Մարսելից ընտրված Ֆրանսայի Ազգային ժողովի պատգամավոր Սապրինա Ակրեսթի, Հարավային Ֆրանսայի Շրջանային խորհրդի անդամ Տիտիե Փարաքյանի, Մարսելի քաղաքային խորհուրդի անդամ Ֆիլիպ Քոզյանի և այլոց հետ, քննարկել հայ֊ֆրանսիական կապերին առնչվող հարցեր, ներկայացրել ՀՀ֊ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս