02:58:41 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 100 դրամով կարելի է երթեւեկել միայն ջարդված «գազելով». էկոնոմիկայի նախարար

    15:43 6 Փետրվար 2025

    Կարող ենք 100 դրամով տրանսպորտ ունենալ «MAN» ավտոբուսներով, բայց չորս տարի հետո ոչինչ չի լինի, կամ կոտրված գազելներ կլինեն, քանի որ 100 դրամով կարելի է միայն դրանցով երթեւեկել։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

     

    Նրա խոսքով՝ դա նույնպես ընտրություն է։ Նա կասկած է հայտնել, որ երեւանցիների էական մասը ցանկանում է այսօր վճարել 100 դրամ, իսկ երեք տարի հետո երթեւեկել ջարդված «գազելներով»։ «Եթե մենք միշտ ցանկանում ենք «MAN» ավտոբուսներով կամ էլեկտրական ավտոբուսներով երթեւեկել, դրա համար պետք է վճարել»,- ավելացրել է Պապոյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս