15:41:44 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

    16:31 20 Նոյեմբեր 2024

    Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով: Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերաարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող:

    10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները, տնօրենը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

    Միջոցառումը լավ հնարավորություն է՝ ծոնթանալու երիտասարդ սերնդի փարաջանովյան ընկալումներին: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս