03:40:55 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

    18:10 11 Օգոստոս 2022

    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

     

    Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի գործով միջնորդություն էր ներկայացվել դատարան, որով փաստաբանը խնդրել էր հրավիրել արտահերթ դատական նիստ եւ վերջինիս առողջական վիճակով պայմանավորված կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս