16:18:46 9°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. 1 օրից ավելի ջուր չի լինի

    23:38 7 Փետրվար 2023

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին ժամը 19.00-ից մինչև փետրվարի 9-ը ժամը 7:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

    Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ջեյմս Բրայս, Խնկո Ապեր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցներ, Ա. Խաչատրյան  29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 1-13, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 1-9, 23-33 կենտ և 2-20 զույգ, Կասյան 10, 12, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ, Բաղրամյան 41-53 կենտ և 42-58 զույգ, Կիևյան 1-24, Բարբյուս 54, 56, 58, 63, 65, 67, Ա.Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ, Օրբելի Եղբայրներ 1-67 կենտ և 14-22 զույգ, Լեռ Կամսար 1-25, Նիկոլ Դուման 1, Վաղարշյան 1-22, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարներ՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի 10-50 զույգ և 23-35 կենտ համարներ՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքներ, Բաղրամյան 2-րդ նրբանցք, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս: 

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ