01:22:18 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հողաշերտի նստվածք Գետափ-Մարտունի ճանապարհին․ կա հետագա նստվածքի առաջացման վտանգ

    00:38 23 Հունիս 2022

    Հունիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի մոտակայքում, ավտոճանապարհին առկա է մոտ 50 սմ լայնությամբ և 1 մ խորությամբ փոս, որը խոչընդոտում է ավտոմեքենաների երթևեկությանը։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը

    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել հողաշերտի նստվածք (մոտ 200 սմ լայնությամբ և մոտ 1,5 մ խորությամբ)․ կա հետագա նստվածքի առաջացման վտանգ։

    Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս