01:18:38 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՆ փոխնախարարը նշանակվել է ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամ

    16:56 23 Հունիս 2022

    Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

     

    «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը որոշում է.

     

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս