21:37:31 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան փակել է Deutsche Welle-ի եւ Voice of America-ի հասանելիությունը

    20:13 1 Հուլիս 2022

    Թուրքական իշխանությունները փակել են Deutsche Welle-ի եւ Voice of America-ի հասանելիությունը՝ հեռարձակման լիցենզիայի բացակայության պատճառով, ուրբաթ գրում է Sabah թերթը։

     

    «Ըստ վերջին տեղեկությունների՝ գերմանական Deutsche Welle լրատվական կայքի եւ Voice of America-ի հասանելիությունը, որոնք հեռարձակման արտոնագիր չեն ստացել Ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհրդի կողմից (RTÜK), փակվել է: Երկու հաստատություններն էլ հայտարարել են, որ բողոք չեն ներկայացնելու RTÜK-ի կողմից իրենց տրված նախազգուշացման դեմ»,- գրում է պարբերականը:

     

     

    Պարբերականը պարզաբանում է, որ RTÜK-ն ավելի վաղ նախազգուշացրել էր dw.com, tr.euronews.com եւ americaninsesi.com լրատվական կայքերին, որոնք որոշել էին առանց հեռարձակման լիցենզիա ստանալու հեռարձակման ծառայություններ մատուցել համացանցում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս