09:04:37 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրահանձնաժողովը սկսել է ուսումնասիրել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը

    21:08 16 Մայիս 2022

    Եվրամիությունը ստացել է Ուկրաինայի բոլոր պատասխանները՝ կապված այդ երկրի ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի հետ, և դիմումի վերաբերյալ եզրակացություն է պատրաստվում։ 

    Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարգելին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։ 
    Իր հերթին, Ուկրաինայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ եվրահանձնակատարի հետ քննարկել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։ 

    «Եկել է ժամանակը օրինականորեն ամրագրելու Ուկրաինային ԵՄ ճանապարհին և Եվրոպան դարձնել ավելի ուժեղ, անվտանգ և ավելի բարգավաճ», - գրել է ուկրաինացի նախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս