- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
- Իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց. ՆԳՆ
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով
«Փաստ». Կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս «դրսից»
09:23 10 Հունիս 2023«Փաստ» օրաթերթը գրում է. «րատվամիջոցները, փաստաբանները, իրավաբանական համքարության առանձին համարձակ ներկայացուցիչները պարբերաբար նշում են, որ արդարադատության նախարար - ԲԴԽ նախագահ զույգը շարունակում է արդարադատության համակարգն ավիրելու գործը՝ վերջնանպատակ ունենալով դատարանները դարձնել մեկ անձի լիարժեք և անվերապահ կամակատար: Հասկանալի է, թե ով է այդ «մեկ անձը»: Դե ինչ, Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի եռանդուն ջանքերը աննկատ չեն մնացել ու «ըստ արժանվույն» են գնահատվել ոչ միայն Հայաստանում, այլև «դրսում». ի մասնավորի, Դատավորների եվրոպական միության (European Association of Judges)՝ հունիսի 2-ին Աթենքում տեղի ունեցած տարեկան համաժողովում Հայաստանի վերաբերյալ բավականին կոշտ բանաձև է ընդունվել:
Նախ՝ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնել «արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը»: Դիվանագիտորեն «մտահոգություն» են նշել, մինչդեռ սա բավականին ծանր դիտողություն է, կարելի է ասել: Ավելին՝ «Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն»:
Տեսեք՝ լիովին անընդունելի: Չգիտենք՝ ԲԴԽ նախագահը, նրա գործընկեր արդարադատության նախարարը կհասկանա՞ն, որ իրենց, մեծ հաշվով, կարմիրի վերափոխվող դեղին քարտ են ցույց տալիս Եվրոպայից: Էլ ավելին. «Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը»: Բազմաթիվ մտահոգիչ փաստեր ու երևույթներ արձանագրելուց հետո, հասկանալի է, նման դատապարտող ամփոփումն անխուսափելի էր:
Ի՞նչն է հատկանշական. դատական համակարգը գործադիրի ոտաշոր դարձնելու հիմնավոր մեղադրանքներն ուղղված են ներկայացուցիչներին այն իշխանության, որոնք օրնիբուն միայն դատական համակարգի անկախության մասին ինչ-որ բաներ էին հայտարարում ու դեռ հայտարարում են, սակայն իրականում զբաղված են տրամագծորեն հակառակով: Կընկալե՞ն, որ իրենց խաղը «վառված» է, ու առժամանակ կզսպե՞ն դատական համակարգի դեմ ուղղված իրենց գործողությունները, թե՞ նման զգուշացումները բանի տեղ չեն դնի, ցույց կտա ժամանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
- Իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց. ՆԳՆ 22:14 28 Սեպտեմբեր 2023
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար 22:00 28 Սեպտեմբեր 2023
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան 21:48 28 Սեպտեմբեր 2023
- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ 21:43 28 Սեպտեմբեր 2023
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց 21:40 28 Սեպտեմբեր 2023
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ 21:36 28 Սեպտեմբեր 2023
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել 21:25 28 Սեպտեմբեր 2023
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով 21:13 28 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել 20:58 28 Սեպտեմբեր 2023
- Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահության իրականացումը Սյունիքի մարզում 20:56 28 Սեպտեմբեր 2023
- Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը 20:45 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 20:35 28 Սեպտեմբեր 2023
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր 20:34 28 Սեպտեմբեր 2023
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար 20:23 28 Սեպտեմբեր 2023
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 20:12 28 Սեպտեմբեր 2023
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ 20:11 28 Սեպտեմբեր 2023
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 20:00 28 Սեպտեմբեր 2023
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 19:52 28 Սեպտեմբեր 2023
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան 19:37 28 Սեպտեմբեր 2023
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը 19:22 28 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
21:43 28 Սեպտեմբեր 2023 Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ
-
21:40 28 Սեպտեմբեր 2023 Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց
-
20:58 28 Սեպտեմբեր 2023 Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
Քաղաքականություն
-
23:36 28 Սեպտեմբեր 2023 700-ից ավելի անձ բերման է ենթարկվել, կիրառվել է անհամաչափ ուժ, շատերն ստացել են մարմնական վնասվածքներ․ Ազգային Կոմիտեի հայտարարությունը 700-ից ավելի անձ բերման է ենթարկվել, կիրառվել է անհամաչափ ուժ, շատերն ստացել են մարմնական վնասվածքներ․ Ազգային Կոմիտեի հայտարարությունը
-
23:12 28 Սեպտեմբեր 2023 Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի Եվրախորհրդարանը Ադրբեջանին դատապարտող բանաձև կընդունի
-
22:49 28 Սեպտեմբեր 2023 Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին․ Խոսրով Հարությունյան Եթե ոչինչ չփոխվի, ապա թշնամու յաթաղանը կարող է մոտենալ յուրաքանչյուրիս պարանոցի ոսկորին․ Խոսրով Հարությունյան