03:38:52 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չինաստանի ԱԳՆ-ն ուշագրավ կոլաժով մատնանշել է ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները

    20:35 11 Օգոստոս 2022

    Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերյան գրառում  է հրապարակել, որում մատնանշել է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարքագծի երկակի ստանդարտները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

    Խոսքը կոլաժի մասին է, որում պատկերված են մի քանի հակամարտություններ, որոնցում անմիջականորեն ներգրավված է եղել Վաշինգտոնը։ Դրանց թվում են Իրաք և Աֆղանստան ներխուժումները, Հարավսլավիայի ռմբակոծումը և Վենեսուելայի դեմ պատժամիջոցների պատերազմը։ 

    Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի ընկալմամբ նման պահվածքը համարվում է «մարդու իրավունքների պաշտպանություն»։ Մինչդեռ Թայվանի մոտ չինական զորավարժությունները ամերիկացիներին «ագրեսիա և սադրանք» են որակում։

    «Միշտ ավելի հեշտ է արդարացում գտնել, քան իրականը գտնելը»,- գրել է խոսնակը։

    Публикация заместителя директора Департамента информации МИД КНР Чжао Лицзяня в соцсети

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս